Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը գրում է.
«Մեծ հարց է, թե մեզ համար որն է ավելի վտանգավոր՝ իսլամական Թուրքիան, թե՝ ազգայնական։
Ազգայնական Թուրքիայի հիմնական վեկտորն ուղղվում է դեպի Կովկաս ու Միջին Ասիա, այսինքը հիմնական խնդիրը Հայաստանի գոյությունն է, իսլամական վեկտորը՝ դեպի բոլոր կողմերը։
Իսլամական Թուրքիայի հոգևոր մրցակիցն արաբական Աշխարհն է, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիան, հոգևոր թիրախը՝ Իսրայելը, էքսպանսիայի տարածքը՝ Եվրոպան։ Գաղափարական պրոբլեմը՝ Ադրբեջանը, որին է մնում թյուրքիզմի դրոշը։
Ժամանակին Օսմանյան սուլթանությունը դարձավ խալիֆաթ, երբ գրավեց քրիստոնեության կենտրոնը՝ Կոստանդնապոլսը։ Արաբական աշխարհում կար լեգենդ, որ ով գրավի այն, կդառնա իսլամական աշխարհի առաջնորդը։
Պատահական չի, որ Կոստանդնապոլսի գրավման մասին "1453" թուրքական ֆիլմը սկսվում է Մուհամմադից, ով խոսում է Կոստանդնապոլսի գրավվման առաքելության մասին։ Հիմա իսլամական աշխարհի առաջնորդ դառնալու համար պետք է գրավել Իսլամի համար նշանակությամբ երրորդ, "գերության" մեջ մնացած սրբությունը՝ Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթը, ինչի համար Էրդողանը պարբերաբար դրա մասին է խոսում։
Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը սիմվոլիկ քայլ է, որը Էրդողանը կատարեց։ Վիճակը գցված է ու գուցե դա չարյաց փոքրագույնն է»: