Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահականի Հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Թվիթերում Սբ Սոֆիայի տաճարի վերաբերյալ գրառում է կատարել, ինչը թուրքական ԶԼՄ-ները մեկնաբանել են որպես լեգենդար տաճարը մզկիթի վերածելու մտադրություն. հաղորդում է հունական Orthodox Times-ը։
«Կարոտել ենք։ Բայց մի քիչ համբերություն։ Միասին կհաջողացնենք», - նշել է Ալթունը՝ գրառմանը կցելով Հաջիա Սոֆիայի նկարը։
Հույները վախենում են, որ մայիսի 29-ին՝ Կոստանդնուպոլսի գրավման տարելիցի օրը, թուրքերը կհայտարարեն Սբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին։
Թուրքիայում տաճարը մզկիթի վերածելու մասին խոսակցությունները հաճախակի են բացվում։ 2019 թ. մարտի 31-ի ՏԻՄ ընտրությունների առաջ Էրդողանը հայտարարել էր մզկիթի վերածելու մտադրության մասին, որից հետո այդ խոսակցություններն ավելի լայն թափ ստացան։
Նշենք, որ Սբ. Սոֆիան մզկիթի էր վերածվել Կ. Պոլսի գրավումից հետո, իսկ Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո աշխարհիկ կառավարությունն այն վերածեց թանգարանի, որի կարգավիճակում մնում է ցօրս։