Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ անդամ Հայկ Մանուկյանը գրում է.
«Զորացրվեցի 2016թ. հուլիսի 19-ին։ Բոլորի մոտ կուտակված հարցեր կային ուղղված ինձ։ Ապրիլյանն այլևս անցյալում էր, սակայն հասկանալի էր հարազատներիս անհանգստությունն ու ինձ հարցախեղդ անելու նրանց անհագ ցանկությունը։ Ապրիլի 1-ին հերթափոխի օր էր և մենք հանձնելով դիրքերը մեզ փոխարինման եկած անձնակազմին, գնացինք զորամաս։ Տագնապից հետո զորամասում մնաց միայն մեր վաշտը։ Ապրիլի 4-ին միայն զորամասից տեղափոխվեցինք առաջնագծի թիկունքի էշելոն, իսկ ապրիլի 6-ին՝ պաշտպանական բնագիծ։ Կարիք չկար բոլորին հավաքել, կուտակումներ ստեղծել առաջնագծում՝ արկակոծումից զոհեր չունենալու համար։ Ուղիղ հարձակում չէր եղել ու չեղավ մեր շրջանում, անկորուստ դուրս եկանք, չնայած անընդհատ հերոսական հովերով տարված խլվլացողներ են երևում աչքիս։ Դրա մասին՝ հետո։ Վերադառնամ 2016թ.-ին ինձ ուղղված հարցերին, որոնք ապշեցնող էին ուղղակի.
Ասում են, ասում են, ասում են, կներեք, ես դրանից անպատասխանատու խոսք չգիտեմ, անուղղակի մեջբերում է...
Արդեն չեմ հիշում՝ թե ում ինչպես եմ պատասխանել և ինչե՜ր մանրամասնորեն բացատրել զենքերի թողարկման տարեթվերի, առաջնագծում պահվող զինամթերքի քանակի(թե ինչ հաշվարկով է դա որոշվում), պատերազմական իրավիճակի և այլնի մասին։
Իսկ «Ապրիլյան իրադարձությունները» քննող հանձնաժողովի նախագահը մի քանի օր առաջ հայտարարեց, որ ՊԲ-ը այդ օրերին չի ունեցել (ուշադիր կարդացեք) ո՛չ սպառազինության
ո՛չ սննդի, և ո՛չ էլ վառելիքի պակաս։
Սա պետք է հայտարարվեր դեռ ավելի վաղ, բայց լավ է, որ ա՛յս իշխանության ներկայացուցիչն է դա հաստատում։
Հիմա դառը քմծիծաղով հիշում եմ այն օրերն ու ասում այդ հերյուրանքները տարածողներին՝ բոլորի՛ն. թքեմ ես ձեր անհայրենիք երեսին, ձեր ազգուրաց պորտալարը պիտի կտրվի քոքից, ՔՈՔԻ՛Ց»։