կարևոր
1108 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-29 12:21
Հասարակություն

Ձեր իշխանության օրոք բանակում ծառայած տղաների ծնողները ոչ թե հագուստ են գնում իրենց երեխաների համար, այլ՝ գերեզմանի համար ծաղիկ․ Արթուր Սուքոյանը՝ Ալեն Սիմոնյանին

Ձեր իշխանության օրոք բանակում ծառայած տղաների ծնողները ոչ թե հագուստ են գնում իրենց երեխաների համար, այլ՝ գերեզմանի համար ծաղիկ․ Արթուր Սուքոյանը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալեն Սիմոնյանը վրդովված պատմում է, թե 26 տարի առաջ՝ նախագահ Քոչարյանի օրոք, երբ ինքը ծառայում էր բանակում, իր ծնողները ստիպված էին Վերնիսաժից հագուստ գնել նրա համար։

Ալեն, եթե նման բան իսկապես եղել է՝ դա խնդիր է եղել։ Սակայն այսօր այդ պատմությունը տնքտնքալով ու ողբերգության վերածելով ներկայացնելը ցինիզմ է և լկտիություն։

Քանի որ հենց ձեր իշխանության օրոք՝ 2020-ին, 22-ին և 23-ին, բանակում ծառայած հազարավոր տղաների ծնողներ այլևս ոչ թե հագուստ են գնում իրենց երեխաների համար, այլ միայն՝ գերեզմանի համար ծաղիկ»։