Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի Իզմիր քաղաքում 1857 թվականին կառուցված հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին այդ շրջանի քաղաքապետարանի կողմից որպես պահեստ է օգտագործվում. տեղեկացնում է «Ակօս»-ը:
Թուրքիայի Հանրապետության հռչակման տարիներին եկեղեցին ծառայել է որպես կինոսրահ, սակայն 2010 թվականին Իզմիրի քաղաքապետարանի և մշակույթի ու զբոսաշրջության նախարարության կողմից այն վերանորոգվել ու հանձնվել է Բայընդըրի քաղաքապետարանին: Վերջին շրջանում սպորտային սրահում իրականացված վերանորոգումների պատճառով այն սկսել է օգտագործվել որպես պահեստ:
Այս մասին «Ակօս»-ը զրուցել է Բայընդեմիրի քաղաքապետ Ուդուք Սեսլիի հետ: Նա հայտնել է , որ եկեղեցին կառուցվել է այն ժամանակ, երբ Իզմիրում շատ հայեր են եղել: «Եկեղեցու պատերը պաշտպանության տակ են վերցվել, սակայն, քանի որ սպորտային սրահում վերանորոգման աշխատանքներ էին տարվում, այն որպես պահեստ հատկացվեց: Վերանորոգումը կավարտվի 15 օրում: Եկեղեցուն ոչ մի վնաս չի հասցվել: Մենք հարգում ենք բոլոր կրոնները: Սա ժամանակավոր է: Եթե Բայընդիրում հայ համայնք լիներ, արդեն իսկ նման բան անհնար կլիներ չէինք կարող անել»,- արդարացել է քաղաքապետը:
«Ակօս»-ը շինարարական միության ղեկավար Ջան Գավրիլոքից հետաքրքրվել է՝ եկեղեցին այլ նպատակներով օգտագործելը հանցանք հանդիսանո՞ւմ է, թե՞ ոչ: «Եթե այդ կապակցությամբ մեկ անգամ զգուշացում արվել է, սակայն շարունակել են նույն կերպ օգտագործել եկեղեցին, ապա դա հանցանք է համարվում: Սակայն եթե առաջին անգամ է, հետևում են ընթացքին և շարունակական բնույթ կրելու դեպքում համապատասխան գոծողություններ սկսում»,- ասել է նա: