կարևոր
3382 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-23 18:42
Աշխարհ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի Գերմանիայի պաշտպանության նախարարին՝ Կիեւի համար տանկերի քննարկման ֆոնին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի Գերմանիայի պաշտպանության նախարարին՝ Կիեւի համար տանկերի քննարկման ֆոնին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունվարի 24-ին Բեռլինում կհանդիպի Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հետ։ Այս մասին հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։

Հանդիպումը տեղի կունենա Ուկրաինային տանկերի մատակարարման շուրջ քննարկումների ֆոնին։

«Երեքշաբթի՝ հունվարի 24-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Բեռլինում կհանդիպի Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հետ»,- ասվում է հայտարարությունում։

Նշվում է, որ Պիստորիուսն ու Ստոլտենբերգը հանդես կգան նաեւ մամուլի համար հայտարարությամբ։

Հունվարի 20-ին Գերմանիայում տեղակայված ամերիկյան Ռամշտայն ավիաբազայում տեղի էր ունեցել մոտ 50 երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը, որի ժամանակ քննարկվել էր Կիեւին տրամադրվող հետագա ռազմական օգնությունը։ Հանդիպումից հետո Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել էր, որ մասնակիցները դեռ որոշում չեն կայացրել Ուկրաինային՝ գերմանական Leopard 2 տանկերի մատակարարման մասին։

Ավելի ուշ՝ հունվարի 22-ին Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը հայտարարել էր, որ եթե Լեհաստանը Ուկրաինային Leopard տանկներ մատակարարի, Գերմանիան «չի առարկի»։ Լեհաստանը պատասխանել էր, որ պետք է համապատասխան հայտարարությամբ հանդես գա նաեւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։