|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Առնվազն ութ մարդ է զոհվել, ևս յոթը վիրավորվել Սիրիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով. այս մասին հայտնում է SANA գործակալությունը։
Պայթուցիկով մեքենան պայթեցվել է Հասեքե նահանգում՝ Ռաս ալ-Աին քաղաքից հարավ՝ Թուրքիայի հետ սահմանին: Բոլոր վիրավորներն ու մահացածները քաղաքացիական անձինք էին:
Պայթյունի հետևանքում մեքենաներ են վնասվել, որոնց մեջ կային մարդիկ: Տուժածները հոսպիտալացվել են տարբեր ծանրության վնասվածքներով:
Նշվում է, որ Թուրքիային սահմանակից Հասեքե շրջանում վերջին շրջանում ակտիվացել են թուրքական զորքերի վերահսկողության տակ գտնվող ահաբեկչական խմբավորումները: