|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թբիլիսիում, Ֆիլհարմոնիայի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է մեկ մարդ. 1tv.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:
Այս տեղեկությունը հաստատում են առողջապահության նախարարությունում:
Նրանց հաղորդմամբ, վիրավորվել է երեք մարդ: Տուժածներից մեկը տեղափոխվել է Ալադաշվիլիի անվան կլինիկա, նրա առողջական վիճակը ծանր է: Ինչ վերաբերում է մյուս երկու տուժածներին, ապա նրանցից մեկը տեղափոխվել է հանրապետական հիվանդանոց, իսկ մյուսը Խեչինաշվիլիի անվան կլինիկա:
Տեղում կենտրոնացված են հրշեջները և պարեկային ոստիկանության աշխատակիցները: