Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Սիրիայի հյուսիսում գտնվող, բայց թուրքական օկուպացիայի տակ գտնվող Աֆրին քաղաքի շուկայում բեռնատարի պայթյունից առնվազն 40 մարդ է մահացել. հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ըստ սահմանակից թուրքական Հաթայ նահանգի նահանգապետի՝ շուկայում վառելանյութով ցիստեռն է պայթել, որին ամրակցված են եղել ձեռքի նռնակներ։
Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հարձակման մեղքը բարդել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության վրա։
Բեռնատարը պայթել է Աֆրինի բաց շուկայում և տեղի է ունեցել տեղական իշխանությունների գրասենյակների մոտակայքում։
Թուրքիայի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ պայթյունից մահացել են բացառապես խաղաղ բնակիչներ, որոնցից 11-ը երեխաներ են եղել։ Եվս 47 անձ էլ վիրավորվել է։
«ՔԱԿ/ԺԻՈւ-ի (Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր) մոլեռանդները հարձակում են գործել Աֆրինի խաղաղ բնակիչների վրա», - նշվում է Թուրքիայի ՊՆ թվիթում, սակայն չի բերվում որևէ ապացույց՝ պայթյունին քրդերի մասնակցության վերաբերյալ։
Ըստ Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի տվյալների՝ մահացել է 40 մարդ, որից 6-ը Թուրքիայի աջակցությունը վայելող ընդդիմության զինյալներն են։
Նշենք, որ Աֆրինը 2018 թվականից գտնվում է Թուրքիայի բռնազավթման տակ։