|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Չինական Գույչժոու նահանգի հանքում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 7 մարդ է զոհվել, 11-ը՝ վիրավորվել, հայտնում է «Սինհուան»:
Դեպքը տեղի է ունեցել Լյուխանշույ քաղաքի հանքում: Պայթյունի պահին հանքում 41 մարդ է եղել, բոլորին դուրս են բերել, սակայն յոթ հանքափոր զոհվել է:
Պատահարի պատճառը գազային խառնուրդի պայթունն է: Միջադեպի հետաքննությունը շարունակվում է: