|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, նոյեմբերի 30-ին, ժամը 15:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ աղբյուրի փողոցում գտնվող «Նոր զովք» սուպերմարկետի պահեստում տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է՝ Ծարավ աղբյուր փողոցի թիվ 55/15 հասցեում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում: Պահեստի սենյակում էլ. տաքացուցիչի մոտ դրված է հեղուկացիր ներկի տարան պայթել է, ինչի հետևանքով կոտրվել են սենյակի ապակիները (մոտ 3 քմ): Աշխատակիցներ` 1990 թ. ծնված Ա. Գ.-ի և 1993 թ. ծնված Ս. Մ.-ի մազերը, 1990 թ. ծնված Շ. Մ.-ի մազերը և ոտքը մասամբ այրվել են:
Շտապօգնության աշխատակիցները Շ. Մ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել: