|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Մեքենայում տեղադրված ռումբը պայթել է Թել Աբյադ քաղաքում, որը գտնվում է Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Թուրքիայի սահմանի մոտ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով զոհվել է ութ մարդ, 27-ը վիրավորվել են:
Մի շարք աղբյուրներ պնդում են, որ մահացածներից երեքը երեխաներ են եղել:
Հաղորդվում է նաև, որ պայթյունի հետևանքով զոհվել են մի քանի ահաբեկիչներ, որոնց, հնարավոր է, որ պատկանում էին պայթուցիկ նյութերը:
Պայթյունը հնչել է Ֆուրն հրապարակում գտնվող ահաբեկչական խմբավորումներից մեկի շտաբի մոտակայքում:
Հիշեցնենք, որ սիրիական Ռաքքա նահանգի Թել Աբյադ քաղաքը գտնվում է Թուրքիայի հետ սահմանի մոտ և ներկայումս վերահսկվում են թուրքամետ ապօրինի զինված խմբավորումների կողմից: