|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և կառավարության անդամները մասնակցել են Օտտավայում կայացած հակառասիստական ցույցին: Այս մասին տեղեկացնում է CTV հեռուստաընկերությունը:
Նշվում է, որ ակցիան անցկացվում էր ի հիշատակ ամերիկացի սևամորթ Ջորջ Ֆլոյդի, ով մահացել էր ոստիկանի գործողությունների հետևանքով: Կանադայի վարչապետն ակցիային միացել էր կառավարության անդամների հետ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ:
Ջասթին Թրյուդոն ծնկի էր իջել ակցիայի մյուս մասնակիցների հետ միասին:
Մինեապոլիսում ոստիկանության գործողությունների հետևանքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունը բողոքի զանգվածային ակցիաների, անկարգությունների պատճառ է դարձել ԱՄՆ-ում: Ցուցարարները պահանջում են արդարադատություն և բարեփոխումներ ոստիկանական համակարգում: Չնայած սահմանափակումներին՝ մարդիկ շարունակում են փողոց դուրս գալ ռասայական խտրականության, ոստիկանական անօրինական գործողությունների, սոցիալական անհավասարության դեմ: