կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-27 14:09
Հասարակություն

Զավեշտալի էր, բայց նույնիսկ ուկրաինայի դեսպանն էր գնացել ու ծնկի իջել այդ 30 ամյա տրագիկոմեդիկ թատրոնի առջև. Ա. Զաքարյանը

Զավեշտալի էր, բայց նույնիսկ ուկրաինայի դեսպանն էր գնացել ու ծնկի իջել այդ 30 ամյա տրագիկոմեդիկ թատրոնի առջև. Ա. Զաքարյանը
Երեկ ազերները նշում էին 1992թ-ին Խոջալլուում, իրենց կողմից կազմակերպված, իրենց կողմից իրականացված և իրենց կողմից ճանաչված «ցեղասպանության» 30 ամյակը: Զավեշտալի էր, բայց նույնիսկ ուկրաինայի դեսպանն էր գնացել ու ծնկի իջել այդ 30 ամյա տրագիկոմեդիկ թատրոնի առջև:
 
Տրագեդիա, որովհետև մարդիկ են զոհվել, կոմեդիա` որովհետև ֆաշիստական Բաքուն շարունակում է անմեղ մարդկանց արյան վրա կեղտոտ քաղաքականություն վարել: Այս մասին խոստովանել է նաև Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը` չեխ լրագրողին տրված իր հարցազրույցում (1992թ):
 
Ամենազավեշտալին այն է, որ 30 ամյակը նշող կեղծարար ֆաշիստները, (որոնք հանուն իրենց քաղաքական պայքարի, դաժանորեն սպանեցին հումանիտար միջանցքով անցած և ադրբեջանական վերահսկողության տակ գտնված իրենց հայրենակիցներին), շարունակում են մեղադրել մեզ հայերիս:
 
Սա մառազմ է, սովորական մառազմ, որը տեռորիստի ու հանցագործի հեգեբանությանն է հարիր` հանցանքը գործել ու այն գցել տուժողի վրա:
 
Երեկ բաքվի թերթերը կրկին հիշել էին ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներին` այս անգամ էլ փորձելով Խոջալուի իրադարձության մեղքերը նրանց վրա բարդել:
 
Ասենք, որ նրանց քարոզչական տրյուկները չեն ստացվելու: Բազմաթիվ փաստեր կան, որոնք այլ բան են ասում:
 
Ֆաշիստական Բաքուն թող պատմի թե ինչու՞ սպանեցին լրագրող Չինգիզ Մուստաֆաևին, և ինչու՞ նրա նկարահանած ֆիլմը, ընդդիմության պահանջով, Ադրբեջանի խորհրդարանում ցուցադրելուց հետո, Բաքվում սկսվեցին զանգվածային ցույցեր, հրաժարականներ իսկ մի քանի օրից տեղի ունեցավ հեղաշրջում:
 
Ակնհայտ էր, որ ադրբեջանական «ժողովրդական ճակատ» շարժումը, իշխանությունը զավթելու համար էր կազմակերպել Խոջալուից անվտանգ դուրս եկած և Աղդամի տարածք հասած խաղաղ բնակիչներին:
 
Այնպես, որ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, կամ որևէ հայ գործչի այդ հարցում զրպարտելուց առաջ, ազերիների լրատվամիջոցները թող հիշեն իրեն «ժողովրդական ճակատ» շարժումը:
 
Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար