կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-02 05:04
Իրավական

Հակառասիստական հանձնաժողովը` Ադրբեջանի մասին

Հակառասիստական հանձնաժողովը` Ադրբեջանի մասին

Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը երեկ Ստրասբուրգում Ադրբեջանի մասին հրապարակած իր նոր զեկույցում անդրադարձել է նաեւ ազգային փոքրամասնությունների, այդ թվում` հայերի հանդեպ խտրականությանը:

Այդ եվրոպական կառույցում ընդգրկված են անկախ փորձագետներ, որոնք զբաղվում են ռասիզմին, կրոնական եւ ազգային խտրականությանը, քսենոֆոբիային, անհանդուրժողականությանը վերաբերող հարցերով:

Զեկույցում մի քանի առաջարկներ են արված, որոնցից երեքն անհապաղ իրագործման կարիք ունեն:

  1. պաշտոնապես գրանցել կրոնական համայնքներին եւ պարզաբանել նրանց իրավական կարգավիճակը,

  2. միգրացիայի օրենքի ընդունման գործընթացը հասցնել ավարտին,

  3. ստեղծել տեղեկությունների բազա, որը հնարավորություն կտա հանձնաժողովին արագ հայտնաբերել իր առաջարկների խախտման դեպքերը եւ պայքարել դրանց դեմ:

Հանձնաժողովը հանձնարարում է Ադրբեջանի իշխանություններին ակտիվ միջոցներ ձեռնարկել հայերի կարգավիճակը Ադրբեջանում կարգավորելու ուղղությամբ: Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում կան հայեր, ովքեր հենց այնտեղ են ծնվել, սակայն չեն կարողանում քաղաքացիություն ստանալ եւ այլ քաղաքացիներին հավասար իրավունքներ չունեն: Հայի եւ ադրբեջանցու զավակը նախընտրում է ադրբեջանական ազգանունը ունենալ` խնդիրներից խուսափելու համար:

Հանձնաժողովն ընդգծում է, որ արդեն փաստ է` հայերն Ադրբեջանում ամեն քայլափոխի կարող են բռնության ենթարկվել: