|
Փոխարժեքներ
06 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների առնչությամբ, կոչ արել դադարեցնել բռնությունը, պահպանել հրադադարը եւ պաշտպանել խաղաղ բնակչությանը:
Թրյուդոն նշել է նաեւ, որ Կանադան շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը: «Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, այդ պատճառով մենք շարունակում ենք կոչ անել կողմերին՝ բանակցել»,-ասել է Կանադայի վարչապետը՝ հավելելով, որ խնդիրը մի քանի օր առաջ քննարկել է Հայաստանի վարչապետի, նաեւ Թուրքիայի նախագահի հետ:
Նշենք, որ Ջասթին Թրյուդոն Արցախյան հակամարտության մասին խոսել է Կանադայի խորհրդարանի՝ նախօրեի նիստում, երբ պատգամավոր Էլիզաբեթ Մեյը հարցրել է վարչապետին՝ արդյո՞ք Կանադան պետք է ավելի ակտիվ ներգրավվի այս հարցում՝ ընդգծելով, որ Թուրքիան եւ Իսրայելը շարունակում են զենք մատակարարել Ադրբեջանին: