Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «ծնկի է իջել» Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի առջև․ ասվում է The Washington Times-ի խմբագրականում։
«Բայդենը հայտարարել է, որ կարժանանա Պուտինի հարգանքին: Իրականում, նա թույլ փորձեր է անում գործարք կնքել նրա հետ»,- գանգատվում են դիտորդները:
Լրագրողների խոսքով՝ հերթական բանակցությունների ժամանակ Սպիտակ տան ղեկավարը լուրջ զիջումների է գնացել Մոսկվային, քանի որ հրաժարվել է զորք և հրթիռային զենք տեղակայել Ուկրաինայի տարածքում։ Բայդենը «մեծ աշխարհաքաղաքական նվեր» է արել Ռուսաստանին՝ չեղարկելով «Հյուսիսային հոսք-2» գազատարի պատժամիջոցները՝ կարծում են հոդվածագիրները։ Ավելին՝ ԱՄՆ գործող նախագահի պատերազմը երկրի ներսում էներգետիկ ընկերությունների հետ խթանում է մոսկովյան նավթարդյունաբերությունը, որը ռեկորդային չափով ավելացրել է վառելիքի արտահանումը ԱՄՆ։
«Պարոն Պուտինն առավելություն ունի ամերիկյան առաջնորդի նկատմամբ և գիտի դրա մասին։ Բայդենի վարչակազմի միակ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ թուլության քաղաքականությունն է», - ամփոփել են հեղինակները։
Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել դեկտեմբերի 31-ի գիշերը։ Կրեմլի տվյալներով՝ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է Ուկրաինայի հետ կապված իրավիճակի պատճառով «լայնածավալ պատժամիջոցներ» կիրառելու պատրաստակամության մասին։ ՌԴ ղեկավարն արձագանքել է՝ ասելով, որ դա մեծ սխալ կլինի՝ այս դեպքում հնարավոր է երկրների միջև հարաբերությունների ամբողջական խզում։