|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՄՆ ԱԳ նախարարության խոսնակ Ջոն Քիրբին հայտնել է, որ Թուրքիայում ակնկալում են ազատ, արդար և ապահով ընտրություններ:
Ըստ Demokrathaber-ի՝ Քիրբին իր մտահոգությունն է հայտնել նաև Թուրքիայի կառավարությանը քննադատելու համար մամուլի դեմ օրեցօր ավելացող հետաքննությունների կապակցությամբ: Նշելով, որ իրենք տեսել են մի շարք ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումների մասին լուրերը, նա կոչ է արել Թուրքիային՝ հարգել մամուլի ազատությունը:
«Մենք կոչ ենք անում Թուրքիային` հարգել իրենց իսկ Սահմանադրության մեջ նշված` մամուլի ազատությունը: Իհարկե, Թուրքիայում մենք ցանկանում ենք ազատ, արդար և ապահով ընտրություններ»,- ասել է ԱԳՆ խոսնակը: