Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
COVID-19-ի համավարակը Ռուսաստանում ավելի քան 300 բուժաշխատողի կյանք է խլել, որոնցից մեկն էլ ազգությամբ հայ Տատյանա Ավանեսյանն է. այս առնչությամբ Аргументы и Факты պարբերականը զրուցել է կորոնավիրուսից մահացած 3 բուժաշխատողի հարազատների հետ:
Նա անմիջապես հիվանդների հետ չի շփվել, բայց վիրուսը խլել է նրա կյանքը: 61-ամյա բուժաշխատողի հուղարկավորությունը տեղի է ունեցել ապրիլի 3-ին: Նրա կորուստը մեծ ցնցում է պատճառել հարազատներին, քաղաքում էլ մեծ աղմուկ է բարձրացրել այն պատճառով՝ Տատյանա Ավանեսյանը եղել է տարածաշրջանում կորոնավիրուսի առաջին զոհը:
Պարբերականի հետ զրույցում Տատյանա Ավանեսյանի հարսը՝ Աննա Ավանեսյանն ասել է. «Դա բոլորիս համար մեծ կորուստ էր: Մենք երեք դուստր ունենք, նրանք մինչև հիմա լացում են: Ոչ ոք չի կարողանում հավատալ, որ իրենց սիրելի տատիկը չկա: Նրա անձնական իրերը մեզ տվել են միայն վերջերս, նրա մահվանից գրեթե 2 ամիս հետո», ու հավելել՝ մահացածի հարազատները պետությունից դեռ ոչինչ չեն ստացել:Տատյանա Ավանեսյանի դուստրը սթրեսի պատճառով հայտնվել է հիվանդանոցում, ու անգամ վիրահատություն տարել: Նա այս պահին փաստաթղթեր է հավաքում կորոնավիրուսից մահացած բուժաշխատողներին պետական վճար ձևակերպելու համար, բայց դրա հետ կապված խնդիրներ կան, քանի որ տնտեսական գծով քույրն ի պաշտոնե չի զբաղվել հիվանդների բուժմամբ:
Հավելվում է նաև, որ Աննա Ավանեսյանի խոսքով՝ իր սկեսուրը հիվանդացել է մարտի 19-ին, կատարվել է ռենտգեն հետազոտություն, իսկ մարտի 24-ին նրանց մոտ են եկել ինֆեկցիոն հիվանդանոցից:
Երբ նոր է տեղափոխվել հիվանդանոց, Տատյանան իրեն լավ է զգացել, սակայն հետո վիճակը վատացել է, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք ու արհեստական կոմայի մեջ գցել:
Անցել է երեք օր, ու հենց այդ ժամանակ հիվանդի հարազատներին հայտնել են, որ կնոջ օրգանիզմը թուլանում է, իսկ արյան մեջ հայտնաբերվել է վիրուսի բարձր կոնցենտրացիա:
Մարտի 31-ին Տատյանա Ավանեսյանը մահացել է: