Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
NEWS.am-ը գրում է.
«Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, հրազենային վիրավորումից մահացած 20-ամյա Ալեքս Սուրենի Ավանեսյանը Կոտայքի մարզի Գետամեջ գյուղից էր:
NEWS.am-ին հարեւանուհիներից մեկը պատմեց, որ Ալեքսը տան միակ զավակն էր, ապրում էր մոր եւ տատիկի հետ:
«Սովորական ընտանիք էր, սովորական սոցիալական պայմաններով էին ապրում, մայրը աշխատում էր, ինքն էլ մորն էր օգնում: Բանակ է զորակոչվել 20 տարեկանում, մինչեւ այդ Աբովյան քաղաքում էր սովորում՝ ծրագրավորող էր: Շատ խելոք, լավ երեխա էր, ափսոս, ես չեմ հավատում, որ ինքը չկա: Վերջերս որ մորը տեսա, հարցրի Ալեքսից, ասաց՝ նորմալ է, լավ է, խոսում ենք: »,- պատմեց հարեւանուհին և հավելեց, որ Ալեքսը ծառայում էր Տավուշի մարզի զորամասերից մեկում:
Նշենք, որ Ալեքս Ավանեսյանի մահվան դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: