|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Մոլդովայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մարտից, երբ երկրում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը, բուժաշխատողների շրջանում 2 հազար 300 դեպք է հաստատվել: Վարակի հետևանքով բուժաշխատողներից 25-ը մահացել է: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Հունիսի 25-ի տվյալներով բուժաշատողների շրջանում գրանցվել է 2 հազար 300 վարակվածության դեպք, որոնցից 581-ը՝ բժիշկների, 27-ը դեղագործների, 915-ը՝ օգնականների, 117-ը՝ բուժակների, 660-՝ը սանիտարների շրջանում: Ընդհանուր առմամբ մահացել է 25 բուժաշխատող։
Նշվում է, որ երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը 500-ից ավելի է, իսկ վարակվածներինը՝ 15 հազարից: