Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Վերջերս մեծ աղմուկ հանեց ԵՏՄ նախարար Տատյանա Վալովայի հայտարարությունն այն մասին, թե ՀՀ ավտոմեքենա ներմուծելու ժամանակ գանձվող 20 տոկոս ԱԱՀ-ն հակասում է ԵՏՄ իրավապայմանագրային դաշտին: Ի պատասխան այս հայտարարության հայկական կողմը՝ ի դեմս ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանի, երեկ Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ պաշտոնապես հայտարարեց, որ որևէ շեղում կամ բացթողում չեն ունեցել այս հարցում, «ամեն ինչ արվել է` պետական բյուջեի շահերից ելնելով, իրավական տողին, տառին համապատասխան»:
Ալավերդյանը մանրամասնել է, որ նախորդ տարի ընդամենը 22 միլիարդի ավտոմեքենա է ներմուծվել երրորդ երկրներից, ի տարբերություն դրան նախորդած տարվան, երբ ներմուծվել էր 44-45 միլիարդի մեքենա:
«Արդյունքում 20 միլիարդից ավելի գումար կորցրեցինք, պատճառներից մեկն էլ այն էր, որ ավտոմեքենաների մի մասը երրորդ երկրներից չներմուծվեցին, ներմուծվեցին պարզապես Ռուսաստանի Դաշնությունից: Իսկ ԵՏՄ երկրներից Հայաստան ապրանքներ ներմուծելիս սահմանի վրա մաքսատուրք չի գանձվում, բայց գանձվում է ԱԱՀ: Այն տարբերությամբ, որ եթե Գերմանիայից ներմուծվում է և այս պահին այդ գումարը գանձվում է տասն օրվա ընթացքում, ապա երբ ավտոմեքենան ներմուծվում է ՌԴ-ից, գումարը կարող է վճարվել ներմուծման ամսվան հաջորդող ամսի 20-ը ու ԱԱՀ-ն»:
Հաղորդավարի հարցին, թե Միության տարածքում ինչո՞ւ է ԱԱՀ գանձվում, Արմեն Ալավերդյանը բացատրել է, որ անցումային դրույթներով այդ իրավունքն կա եւ այն պահպավելու է: «Դա մեր եկամտային կարևորագույն հոդվածներից մեկն է, եթե նայենք ԵՏՄ-ի օրենսդրությունը, ապա կարգավորումների մեջ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի խախտում չի արել»,- ասել է նա: