|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել ոլորտային, այդ թվում՝ Էներգետիկ և ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով հետագա համագործակցության հնարավորություններին և ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների իրականացմանը:
Արարատ Միրզոյանը և Տատյանա Մոլչանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ: Անդրարդարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ խաղաղության օրակարգի և ակնկալվող տնտեսական առավելությունների համատեքստում: