Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր մեզ համար նշանակալից օր է՝ ըստ Yerkir.am-ի՝ ՀՅԴ Լոռու մարզային կոմիտեի գրասենյակում կայացած երդման արարողության ժամանակ հայտարարեց նույն մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գնել Տիգրանյանը:
«Այս միջոցառման ընթացքում մեր նորագիրները երդվելով անցնում են կուսակցության շարքերը: Այսպիսով՝ ՀՅԴ Լոռու մարզային կառույցը հարստանում է, հզորանում է: Մեր կուսակցությունն այսպիսի նշանակալից օրեր շատ է ունենում, և մեր կազմակերպական կառույցը ուժեղ է նաև մեր նորագիրներով, մեր համակիրներով»,-նշեց նա։
Տեղի ունեցած երդման արարողության ժամանակ ՀՅԴ շարքերը համալրեցին երիտասարդ նորագիրները:
«Բազմաթիվ կուսակցություններից ընտրեցի հենց Դաշնակցությունը, որովհետև ՀՅԴ գաղափարախոսությունը համարում եմ իմը և կողմնակից եմ նրա հայրենանվեր գործին», - նշում է երդման արարողությանը մասնակցած և ՀՅԴ շարքերը համալրած Մերի Բաբաջանյանը:
Գ. Տիգրանյանը նշեց, որ այսօր իրենք բազմաթիվ դիմումներ ունեն մարզի տարբեր կոմիտեներում, սահմանված կարգի համաձայն՝ դրանք հերթով քննարկվում են և այս փուլը կոչվում է օժանդակ շրջան:
«Արդյունքում՝ մենք ընտրություն ենք կատարում, և այն անձն է ընդունվում շարքերը, որն օժանդակ շրջանում մասնակցել է դասախոսություններին, ծանոթացել կուսակցության կանոնագրին, ծրագրին, գաղափարներին», -պատմեց ՀՅԴ Լոռու մարզային կոմիտեի ներկայացուցիչը:
Ի վերջո՝ այս ամենից հետո նաև մարդն ինքն է որոշում՝ մտնի՞ շարքերը, թե՞ մնա որպես համակիր անդամ:
«Մենք մեր շարքերը ստիպողաբար երբեք չենք համալրում, և Դաշնակցություն գալիս է այն մարդը, ում ոտքերն իսկապես բերում են կուսակցություն», - եզրափակեց է իր խոսքը Գ. Տիգրանյանը: