Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1945 թվականի ապրիլի 29-ի առավոտյան, ռայխստագի գրոհին զուգահեռ, սկսվեց նացիստական Գերմանիայի կառավարական շենքի գրոհը: 11-րդ գվարդիական տանկային կորպուսի հրամանատար, գնդապետ Համազասպ Բաբաջանյանը, որին գերմանացիներն անվանում էին «Սև ընձառյուծ»` Ուկրաինայի և Լեհաստանի ազատագրման ժամանակ արագ ու հանդուգն գործողությունների համար, առաջարկեց գրոհել կառավարության գլխավոր շենքը, որտեղ այդ ժամանակ գտնվում էր նացիստական Գերմանիայի բարձրագույն ամբողջ ղեկավարությունը` այդ թվում` Հիտլերը, նաև գետնի տակից` մետրոյի թունելներով ու հաղորդակցուղիներով:
Հրետանավորներից, սակրավորներից և ինքնաձիգավորներից կազմված գրոհային խմբերը, գետնի տակ հայտնվելով, խուճապ առաջացրեցին կառավարական բունկերում: Թվում էր` մի քիչ էլ, ու պատերազմը կավարտվի` կառավարական շենքին հասնելու համար մնում էր ընդամենը 200 մետր:
Այդ պահին գրոհային խմբերի հրամանատարը զեկուցում է գնդապետ Բաբաջանյանին, որ գերմանացիները պայթեցրել են ջրարգելակները, և թունելներն արագորեն լցվում են ջրով: Մետրոյի կայարաններից, որտեղ գնդակոծություններից պատսպարվել էին խաղաղ բնակիչներն ու վիրավորները, օգնության կանչեր էին լսվում: Գրոհային խմբերի հրամանատարը հարցնում էր` ի՞նչ անել, շարունակե՞լ ստորգետնյա գրոհը` չնայած ջրին, թե՞ միանալ վերգետնյա խմբերին: Բաբաջանյանը բոլորովին այլ հրաման է տալիս` դադարեցնել գրոհն ու օգնության հասնել մետրոյում գտնվող քաղաքացիական բնակչությանը:
Ավելի ուշ, երբ Համազասպ Բաբաջանյանին, որն արդեն զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ էր, հարցնում են` ինչո՞ւ նման որոշում կայացրեց, չէ՞ որ, եթե շարունակեր գրոհը և գրավեր նացիստների կառավարական շենքը, պատերազմն ավելի շուտ կավարտվեր, ինքն էլ կդառնար այն մարդը, որն այդ վերջակետը դրած կլիներ, նա պատասխանում է` այլ կերպ չէի կարող:
Ստորև yerkir.am-ը ներկայացնում է «Զվեզդա» հեռուստաալիքի` Խորհրդային Միության հերոս, մարշալ Համազասպ Բաբաջանյանին նվիրված տեսանյութը: