Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Կեցցեն այն մանկավարժները, որոնք իրենց մեջ ուժ գտան նոյեմբերի 9-ից հետո դասարան մտնելու, այն մանկավարժները, ովքեր դաստիարակել էին այդ հերոսական սերունդը՝ ըստ Yerkir.am-ի ասաց Գյումրու Ղ. Ալիշանի անվան թիվ 8 դպրոցի տնօրեն, ՀՅԴ Գյումրու կոմիտեի նախագահ Համազասպ Խոցանյանը Գյումրիում՝ «Հայաստան» դաշինքի հանրահավաքին։
Նա նշեց, որ «Հայաստան» դաշինքին ընտրելու համար շատ մեծ մտորումներ պետք չեն․ այս դաշինքը հենված է 3 հիմնական սյուների վրա՝ ՀՅԴ-ն, ամուր կազմակերպչական բռունցքը և յուրաքանչյուրիս հայրենիքի ողնաշարը հանդիսացող Սյունիքը։
«4 անգամ 24 ժամ է մնացել այն բաղձալի օրվան, երբ յուրաքանչյուրս մեկս մեկիս կողջունենք և կքշտենք մեր թևերը․ մեր հայրենիքը շենացնելու կարիք ունի, եռապատիկ ջանքերի կարիք ունի, և ես՝ ինքս՝ մանկավարժս, գիշեր-ցերեկ պատրաստ եմ չքնել, որ շենացնենք մեր հայրենիքը»,-ասաց Համազասպ Խոցանյանը՝ քշտելով թևերը։
Մանրամասն՝ տեսանյութում․