|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երևանում կա ավելի քան 200 վթարային շենք, որտեղ բնակվում են ավելի քան 10,000 մարդ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Դրանց քանակը գնալով շատանալու է։ 20-30 տարի անց Երևանի բնակֆոնդի մեծ մասը կլինի 100 տարեկան։ Բնակֆոնդի թարմացման ռազմավարություն, բնական է, չկա, և բնակարանաշինությունը կրում է բացառապես բիզնես բնույթ։
Քաղաքի դիմակայունությունը պետք է դառնա մեր գլխավոր խնդիրներից՝ հաջորդ սերունդներին թողնելու ապրելու քաղաք։ Այդ ուղղությամբ առաջիկայում կներկայացնենք Երևան քաղաքի դիմակայունության մաստեր-պլանի առաջարկ քննարկման համար»։