Փոխարժեքներ
09 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.42 |
EUR | ⚊ | € 425.54 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 507.44 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Ֆրանսիայի ծովային ծառայությունները Լա Մանշի ջրերում փրկել են ավելի քան 140 փածստականների, ովքեր փորձել են նավակներով անօրինական մուտք գործել Մեծ Բրիտանիա, հայտարարել է Լա Մանշի եւ Հյուսիսային ծովի ինքնավարությունը։
Վթարի մասին առաջին հաղորդագրությունը ստացվել է նոյեմբերի 11-ի երեկոյան՝ Քեյփ Գրիս Նոտում գտնվող օպերատիվ մոնիտորինգի եւ փրկարարական կենտրոնի կողմից: Փրկարարական գործողության արդյունքում ջրից դուրս է բերվել 40 փախստական։
Նոյեմբերի 12-ի առավոտյան եւս երկու նավակ է հայտնաբերվել։ Մի նավակից փրկվել է 52 ներգաղթյալ, մյուսից՝ 50։ Բոլոր փախստականները տեղափոխվել են Կալե նավահանգիստ, որտեղ նրանց հանձնել են սահմանային ոստիկանությանը։
Փարիզը Լոնդոնի հետ միասին մի քանի տարի պայքարում է անօրինական ներգաղթյալների խնդրի դեմ, որոնք փորձում են փչովի կամ ինքնաշեն նավերով անցնել Լա Մանշը եւ Պաս դե Կալեը՝ Մեծ Բրիտանիա հասնելու համար: Հակառակ իշխանությունների ջանքերին՝ փախստականների թիվն անընդհատ աճում է։ Բրիտանական ծառայությունների տվյալներով՝ 2021 թվականի ընթացքում, այս տարբերակով, ավելի քան 28 հազար մարդ անօրինական մուտք է գործել Միացյալ Թագավորություն։
Մեծ Բրիտանիայի սահմանապահ ծառայության ավելի վաղ արված կանխատեսումների համաձայն՝ այս տարի եւս ռեկորդ կսահմանվի։ Անօրեն ներգաղթողներից շատերը Աֆղանստանի, Իրաքի եւ Իրանի քաղաքացիներ են։ Տարեսկզբից Ֆրանսիայից Լա Մանշով բրիտանական ափ է հասել ավելի քան 25 հազար մարդ։