Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հյուսիսային Իռլանդիայի սոցիալ-դեմոկրատական և լեյբորիստական կուսակցության նախկին առաջնորդ, Խաղաղության նոբելյան մրցանակակիր Ջոն Հյումը մահացել է կյանքի 84-րդ տարում` ոչ տևական հիվանդությունից հետո: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով քաղաքական գործչի ընտանիքին:
«Խոր վշտով տեղեկացնում ենք, որ Ջոնը խաղաղ կերպով մահացավ վաղ առավոտյան, ոչ տևական հիվանդությունից հետո»,-ասված է հայտարարությունում:
Հյումը, որին ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնն անվանել էր Հյուսիսային Իռլանդիայի Մարտին Լյութեր Քինգ, իր կյանքը նվիրել է հյուսիսիռլանդական կոնֆլիկտի լուծմանը` կոչ անելով խաղաղ համագործակցել բողոքականներին և կաթոլիկներին:
1979-2000 թվականներին գլխավորել է Հյուսիսային Իռլանդիայի սոցիալ-դեմոկրատական և լեյբորիստական կուսակցությունը: 1996 թվականին Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի կառավարությունները հակամարտությունը լուծելու շուրջ բանակցություններ էին սկսել, իսկ 1997 թվականին Հյումի ջանքերով բանակցություններին է միացել «Շին Ֆեյն» կուսակցությունը: Բանակցությունների արդյունքում կնքվել է Բելֆաստի համաձայնագիրը, ըստ որի Հյուսիսային Իռլանդիայում իշխանությունը հանձնվել է տեղական ինքնակառավարման մարմիններին: 1998 թվականին Հյումն արժանացել է Խաղաղության նոբելյան մրցանակի` որպես «խաղաղության համաձայնագրի ճարտարապետներից մեկը»: