Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Գերմանիայում կորոնավիրուսի տարածումը կանխող միջոցները փրկել են պանդեմիայի սկզբից ավելի քան 100 000 կյանք: Այս մասին հայտարարել է Ռոբերտ Կոխի ինստիտուտի ղեկավար Լոտար Վիլերը, հաղորդում է AP-ը:
Նա նշել է, որ իր գործակալությունը հաշվարկել է, որ Գերմանիայի համար COVID-19-ից մահացության մակարդակը կազմում է մոտ 1,14%, ինչը նշանակում է, որ վիրուսի տարածումը ողջ երկրով կարող է հանգեցնել ավելի քան 800 000 մահվան: «Մեր երկրում մենք արդեն փրկել ենք տասը հազար, եթե ոչ հարյուր հազար կյանք այս առողջապահական միջոցառումների միջոցով»,-ասել է Վիլերը:
Անցած մեկ օրվա ընթացքում Գերմանիայում հայտնաբերվել է վարակման 14 356 եւ մահվան 320 դեպք, որի արդյունքում ընդհանուր դեպքերի թիվը գերազանցել է 2,5 միլիոնը, որից 72 810-ը մահվան դեպքերն են: