կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-24 15:21
Քաղաքական

ՈՒՂԻՂ. Կապանում մարդկանց են ձերբակալել. բողոքող քաղաքացիները ճանապարհ են փակել

ՈՒՂԻՂ. Կապանում մարդկանց են ձերբակալել. բողոքող քաղաքացիները ճանապարհ են փակել

Մայիսի 24-ին՝ ժամը 9:40 սահմաններում, դիմակավորված և զինված ոստիկաններ Սյունիքի մարզային քննչական վարչություն բերման են ենթարկել Քաջարան քաղաքի բնակիչներ  Նվեր Խաչատրյանին, Խորեն Միրզոյանին, Լևոն Համբարձումյանին:

Կապանում այժմ լարված մթնոլորտ է: Քննչական վարչության և ոստիկանության շենքի դիմաց են հավաքվել մի շարք քաղաքացիներ՝  պահանջելով տղաներին ազատ արձակել։

Թե ինչու և ինչ հիմքով են քաղաքացիներին բերման ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցները չգիտեն:

Փոխարենը պնդում են, որ ձերբակալվածներին ծեծի են ենթարկել։

Ավելի վաղ ազատ արձակված Նվեր Խարատրյանի հարազատների խոսքով՝ նրան ծեծի են ենթարկել ոստիկանությունում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բերման ենթարկվածների նկատմամբ քննությանը խորթ մեթոդներ են կիրառվում` պարտադրելով ինչ-ինչ ցուցմունքներ:

Ֆեյսբուքյան օգտատեր Նվեր Զեյլանը տեսանյութ է հրապարակել, որտեղ բողոքող քաղաքացիները հավաքվել են Ոստիկանության  Կապանի բաժանմունքի մոտ և փակել են ճանապարհը:

Մանրամասները` հաջորդիվ: