կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-19 11:31
Արցախ

Արցախցիները Դրմբոնում ճանապարհ են փակել՝ ռուս խաղաղապահներից խնդրելով Քարվաճառով ճանապարհ դեպի Վարդենիս

Երբեմնի ռազմավարական նշանակություն ունեցող և ՀՀ–ն ու Արցախը կապող երկրորդ՝  Վարդենիս–Մարտակերտ (Քարվաճառով) ավտոճանապարհին՝ Արցախի Դրմբոն գյուղի մոտակայքում, արցախցիները երեկ ակցիա են իրականացրել՝ պահանջելով ռուս խաղաղապահներից՝ ապահովել Արցախից Վարդենիս ձգվող ճանապարհով բնակչության անվտանգ տեղաշարժ։

Գյուղացիները նշել են, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ նշված է կոմունիկացիաների ապաշրջափակման մասին, սակայն դեպի Վարդենիս ճանապարհը փակ է, ինչը հայտարարության խախտում է, առավել ևս, երբ ադրբեջանցիներն ազատ տեղաշարժվում են Արցախի տարածքում, իսկ հայ բնակչությունը չի կարողանում նրանց ենթակայության տակ հայտնված տարածքով երթևեկել։

Քաղաքացիները դիմում են հանձնել ռուս խաղաղապահ առաքելության՝ կոչումով գեներալ ներկայացուցչին՝ խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովին փոխանցելու համար։

Ակցիայի մասնակիցներից մեկը նշել է, որ հարազատներին տեսակցելու համար նախկինում անցնում էին 90 կմ, իսկ այժմ ստիպված են 500 կմ ճանապարհ անցնել։

Քաղաքացիները նաև բողոքել են ադրբեջանցիների ծաղրական պահվածքից ամեն անգամ ճանապարներով երթևեկելիս, ինչին ի պատասխան ռուս գեներալը հայտնել էց, որ ադրբեջանցիներն արդեն զգուշացվել են, նաև խոստացել ու երաշխավորել է, որ բնակիչների բողոքը կհասցվի ղեկավարությանը։