կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-03 11:37
Հասարակություն

Մեզ խաբել են. տաքսու վարորդները ճանապարհ են փակել (ուղիղ)

Մի քանի տասնյակ վարորդներ փակել են Երևանի  Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկը: Նրանց հիմնական պահանջն այն է, որ բեկանվեն ճանապարհային ոստիկանության տուգանքները, որ առաջացել են սխալ վայրում կայանելուց:

Տաքսու վարորդներն ասում  են, որ ոստիկանության ներկայացուցիչներն իրեն հավաստիացրել են, որ կայանման համար տուգանք չի լինի ու տեսախցիկների նկարածն առոչինչ կհամարվի, բայց փաստն այն է, որ իրենք օրական տուգանքներ են ստանում, ԴԱՀԿ-ն էլ արգելանք է կիրառում գույքի նկատմամբ:

Այս պահին ոստիկանները համոզում են վարորդներին` բացել ճանապարհը, բայց վարորդներն անդրդվելի են: «Ճանապարհ փակելով` հարցին լուծում չեք կարող տալ, ճանապարհը բացելու եք, չեք կարա չբացեք»,- բողոքող տաքսիստներին ասում է ոստիկաններից մեկը: