Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 257 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 336 հազարից: Ապաքինվել է 2 միլիոն 123 հազար 956 մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 631հազար 766 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 97 հազար 014 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: ԱՄՆ-ի նախագահի հրամանով երկրում դրոշները երեք օրով իջեցվել են՝ ի հիշատակ կորոնավիրուսի զոհերի: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Ռուսաստանում կա 326 հազար 448 հաստատված դեպք: Մեկ օրում 8 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել: Մահերի թիվն այստեղ կազմում է 3 հազար 249:
Վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Բրազիլիան, որը շրջանցել է Իսպանիային: Բրազիլիայում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 314 հազար 769-ի, վարակի հետևանքով մահացել է 20 հազար 267 մարդ:
Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 280 հազար 117 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 940:
Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 254 հազար 195 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 36 հազար 393: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:
Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 228 հազար 658, մահերինը՝ 32 հազար 616: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը 181 հազար 826 է, մահացածներինը՝ 28 հազար 215:
Գերմանիայում 179 հազար 410 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 325 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 154 հազար 500-ի, մահացածներինը՝ 4 հազար 276-ի:
Երկրների տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 131 հազար 652-ի: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 հազար 300 մարդ: Վարակվածների թվով Իրանին հետևում են Հնդկաստանը, Պերուն: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 13-րդ տեղում: Չինաստանն առանձնանում է 82 հազար 971 ընդհանուր, 4 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 634 մարդ։
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 723-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:
Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 40 հազար 481, մահերինը՝ 19: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 26 հազար 898 է, մահացածներինը՝ 237:
Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 19 հազար 564-ի, մահացածներինը՝ 138-ի: Եգիպտոսում 15 հազար 786 հաստատված դեպք կա, մահացել է 707 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 964 վարակվածության, 147 մահվան դեպք: Լիբանանում կա 1086 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 59-ի: Մահացել է 4 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը: