Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 848 հազար 771-ը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 265 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 316 հազար 807 մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 263 հազար 634 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 74 հազար 810 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:
Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 256 հազար 855 է: Այստեղ մեկ օրում գրանցվել է 3 հազարից ավելի վարակվածության նոր դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26 հազար 070:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 214 հազար 457 է: Վարակից մահացել է 29 հազար 684 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 201 հազար 101: Վարակի հետևանքով մահացել է 30 հազար 076 մարդ: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան շրջանցել է Իտալիային՝ Եվրոպայում դառնալով առաջինը, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: Վարակվածության թվով հաջորդում է Ռուսաստանը, որը շրջանցեց Գերմանիային և Ֆրանսիային: Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է 11 հազարից ավելի վարակվածության նոր դեպք՝ ընդհանուր թիվը դառնալով 177 հազար 160: Մահերի թիվն ավելացել է 88-ով՝ դառնալով 1625:
Վարակվածության թվով հաջորդ երկիրը Ֆրանսիան է, որտեղ գրանցվել է 174 հազար 191 հաստատված դեպք, մահացել է 25 հազար 809 մարդ: Գերմանիայում 168 հազար 276 հաստատված դեպք կա, մահացածների ընդհանուր թիվը 7 հազար 277 է: Վարակվածների ընդհանուր թվով Գերմանիային հաջորդում է Թուրքիան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 131 հազար 744-ի, մահացածներինը՝ 3 հազար 584-ի: Վարակվածների ընդհանուր թվով հաջորդ տեղում Բրազիլիան է 126 հազար 611 հաստատված դեպքով: Մահերի թիվը կազմում է 8 հազար 588: Իրանում վարակվածների թիվը հասել է 103 հազար 135 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 486 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 885 ընդհանուր, 2 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել:
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 615-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 9 մարդ:
Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 18 հազար 890, մահերինը՝ 12-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 16 հազար 240 է, մահացածներինը՝ 165:
Եգիպտոսում 7 հազար 588 հաստատված դեպք կա, մահացել է 469 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 6 հազար 567-ի, մահացածներինը՝ 44-ի: Իրաքում գրանցվել է 2 հազար 480 վարակվածության, 102 մահվան դեպքով: Լիբանանում կա 784 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 25: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 45-ի: Մահացել է 3 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը: