Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 24 միլիոն 953 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 842 հազարը: Ապաքինվել է ավելի քան 17 միլիոն 336 հազար մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 6 միլիոն 97 հազար 426 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 185 հազար 985 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 3 միլիոն 812 հազար 605-ի, մահերինը՝ 119 հազար 594-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 3 միլիոն 476 հազար 43, մահերինը՝ 62 հազար 817: Վերջին 24 ժամում Հնդկաստանում 14 հազար 803 նոր դեպք է հաստատվել: Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 985 հազար 346 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 4 հազար 941 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 17 հազար 25 մարդ: Հնգյակը եզրափակում է Պերուն, որտեղ հաստատված դեպքերի թիվը 629 հազար 961 է, մահերինը՝ 13 հազար 743:
Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 371 հազար 816 է: Վարակի հետանքով մահերի թիվը կազմում է 21 հազար 359: Թուրքիայում վարկվածների թիվը հասել է 265 հազար 515-ի: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 6 հազար 245 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1462-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 19 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանում հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 9-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 85 հազար 22, որից ապաքինվել է 80 հազար 126-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:
Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է շարունակում մնալ Սաուդյան Արաբիան, որտեղ 313 հազար 911 հաստատված դեպք կա: Հաջորդը Իրաքն է՝ 223 հազար 612 ընդհանուր, 6 հազար 814 մահվան դեպքով: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 118 հազար 407, մահերինը՝ 211: Եգիպտոսում առկա է 98 հազար 285 հաստատված դեպք: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 5 հազար 362 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 69 հազար 328 է, մահացածներինը՝ 427: Լիբանանում կա 15 հազար 613 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 148: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 2563-ի: Վարակի հետևանքով մահացել է 103 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: