|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով գլխավոր դատախազության, ինչպես նաև Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանի բողոքների վերաբերյալ որոշումը: Դատարանը երկու բողոքն էլ մերժեց: Այս մասին yerkir.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Դատարանը, փաստորեն, ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը, որով մերժվել էր Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ միջնորդությունը: