Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց մերժել Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը և ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` 2017թ. ապրիլի 9–ի` ՀՀ ԱԺ 2017 թ. ապրիլի 2–ի ընտրություններն ամփոփելու մասին թիվ 163 -Ա որոշումը թողնել ուժի մեջ:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը որոշումը հրապարակեց շուրջ մեկ ժամ: Նա հայտնեց, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի կողմից 2017 թ. ապրիլի 2–ի ընտրությունների գործընթացում, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, չեն արձանագրվել, բողոքարկման առարկա չեն դարձել ընտրախախտումների վերաբերյալ ապացուցողական նշանակություն ունեցող այնպիսի փաստեր, որոնք, ներկայացնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողով, հիմք կարող էին ծառայել ՀՀ Ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածով որոշում կայացնելու համար:
«Համաձայն գործի նյութերի` ՀՀ Սահմանադրական դատարան դիմած դաշինքի անդամ ՀԱԿ-ի կողմից շուրջ 94 տոկոսում ներկայացված անդամներն, առանց բացառության, ստորագրել են ընտրությունների վերաբերյալ բոլոր արձանագրությունները` վավերացնելով այդ ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների հավաստիությունը: Նրանք չեն ներկայացրել որևէ հատուկ կարծիք, չեն վիճարկել որևէ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները, ըստ գործի նյութերի` ընտրախախտումներ չեն արձանագրել նաև 1668 վստահված անձանցից 1667-ը: Բացի այդ` խախտումների մասին ստացված բողոքների մեջ նույնպես չկա այդ դաշինքի կողմից ներկայացված բողոք»,- ասված է որոշման մեջ:
Նշենք, որ այս որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: