Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` այսօր` առավոտյան ժամը 7:00-ի սահմաններում, ձերբակալվել է անցած տարվա սեպտեմբերին «Թուֆենկյան» հյուրանոցի բակում հրազենից վիրավորված` Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը՝ Ալավերդցի Վահագը։
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Աբգարյանը կասկածվում է սպանություն կազմակերպելու մեջ:
Մեզ հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից հաստատեցին Աբգարյանի ձերբակալվելու վերաբերյալ տեղեկությունը՝ նշելով, որ նա ձերբակալվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում:
Հիշեցնենք, որ 2017թ. սեպտեմբերի 14-ին Հանրապետության 48 հասցեում գտնվող «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ հնչել են կրակոցներ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ՝ 1974 թ. ծնված Գագիկ Մոսինյանը, մահացել է, ևս մեկը՝ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։
Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 1957 թ. ծնված Ռաֆիկ Խաչատրյանին, 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյանին և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդովին: