կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-09 15:48
Իրավական

Սամվել Մայրապետյանը կկալանավորվի. դատարանը հրապարակեց որոշումը

Սամվել Մայրապետյանը կկալանավորվի. դատարանը հրապարակեց որոշումը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր՝ մարտի 9-ին, գործարար Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշում կայացրեց։ Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՔԾ-ի լրատվության ծառայությունից։

Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, ինչպես նաեւ որոշում էր կայացվել որպես անձնական երաշխավորություն մուծված գումարը պետական եկամուտ դարձնելու մասին։

Ըստ ՀՔԾ-ի՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Սամվել Մայրապետյանը վարույթն իրականացնող մարմնի կանչով խուսափել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին: ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել դատարան` Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունվարի 17-ին 39-րդ կանոնի համաձայն որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով եւ ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: Բացի այդ ՄԻԵԴ–ն առաջնահերթություն է տվել Մայրապետյանի գործին 41-րդ Կանոնի համաձայն եւ պահանջել փաստաբաններից ամբողջական բողոքը ուղարկել շատ ավելի արագ, քան նախկինում պահանջվում էր, ՀՀ գլխավոր դատախազությունը մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող իրավիճակը ժամ առաջ լուծելու փոխարեն ժամանակ է վատնում նման կարգի՝ իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու վրա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-311–րդ հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը):