|
Փոխարժեքներ
06 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի խափանման միջոցը փոփոխելու մասին պաշտպանների միջնորդությունը մերժեց. Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ։
Դատական նիստին ներկա է նաեւ Խաչատրյանը։
Նշենք, որ խափանման միջոցի վերաբերյալ քննությանը նրա պաշտպան Ամրամ Մակինյանն ասել էր, որ իր պաշտպանյալը երկու անգամ հայտնվել է ազատության մեջ, սակայն չի թաքնվել քննությունից։ Այնուամենայնիվ մեղադրող դատախազն դատարանին խնդրել էր ընտրված խափանման միջոցը չփոխել։
Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը, նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ՝ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):
Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ նրա հորեղբորը՝ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին դատարանը մերժեց Գագիկ Խաչատրյանին կալանքից ազատելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը։