կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-21 12:34
Քաղաքական

Արցախի ԱԺ-ն հաստատեց հաշվիչ հանձնաժողովի կազմը

Արցախի ԱԺ-ն հաստատեց հաշվիչ հանձնաժողովի կազմը

Արցախի 7-րդ գումարման Ազգային ժողովը հաստատեց հաշվիչ հանձնաժողովի կազմը։

Հաշվիչ հանձաժողովի նախագահ է ընտրվել «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը, իսկ քարտուղար՝ «Արդարություն» խմբակցության պատգամավոր  Մետաքսե Հակոբյանը։ Հաշվիչ հանձնախմբում ընդգրկված են ամեն խմբակցությունից մեկական պատգամավոր։

Հաշվիչ հանձնախումբը  կպահպանի իր լիազորությունները մինչև 7-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը։

Նիստի ընթացքում պատգամավորները կընտրեն Ազգային ժողովի նախագահին, նախագահի տեղակալին և մշտական հանձնաժողովների նախագահներին, կստեղծվեն մշտական հանձնաժողովները։

Ավելի ուշ՝ ժամը 18:00-ին, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում տեղի կունենա Արայիկ Հարությունյանի՝ ԱՀ նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը, որին ներկա կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արցախի խորհրդարան են անցել 5 քաղաքական ուժեր՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը՝ 16 պատգամավոր, «Միասնական հայրենիք» կուսակցությունը՝ 9 պատգամավոր, «Արդարություն» կուսակցությունը՝ 3 պատգմավոր,  «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 3 պատգամավոր և Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը՝ 2 պատգամավոր։