Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում հաշվիչ հանձնաժողովի ձևավորման հարցը դարձավ բուռն բանավեճի առարկա: Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն առաջարկեց հաշվիչ հանձնաժողովում հանրապետականների թիվն ավելացնել` 2-ից դարձնելով 5 անդամ, այսինքն ՝ մեծամասնություն, ինչին դեմ արտահայտվեցին Դաշնակցությունը, «Ժառանգություն»-ը և ՀԱԿ-ը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը նշեց. «Հաշվիչ հանձնաժողովի անդամների մեծամասնությունն ընդունում է, որ հաշվիչ հանձնաժողովի աշխատանքը խափանվել է, ուրեմն` նրա ներկայացրած զեկույցը չի կարող իրավական հիմք ունենալ, հետևաբար` գազային պայմանագրերն այդ օրը չեն վավերացվել»:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նրա ելույթին բուռն արձագանքեց: «Չէի պատկերացնում, որը օրը ցերեկով մարդկանց քարտերը կտանեն: Դուք դա անվանում եք հանրապետականների կողմից աշխատանքների խափանո՞ւմ: Հնարավորություն տվեք աշխատենք, պարո'ն Օսկանյան, ոչ մի խափանում էլ չի եղել»,- ասաց նա:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ ՀԱԿ-ը հրաժարվում է մասնակցել հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ խնդրեց քսան րոպե ընդմիջում, որպեսզի բոլորը «հնարավորություն ունենան հասկանալու»: