Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ եւ Խորհրդի նիստերի ժամանակ ներկայացրել է կառավարության նոր կազմը: Այսօր արդեն նախագահը հաստատել է այն:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ու հիմք ընդունելով ՀՀ Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ ՀՀ կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 145-րդ կետը, մի շարք հրամանագրեր է ստորագրել:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով` որոշել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին նշանակել փոխվարչապետ:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 145-րդ կետը` որոշել է.
Վաչե Գաբրիելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշել է.
1. Արմեն Գևորգյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար:
2. Սամվել Թադևոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար:
3. Հրանուշ Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար:
4. Յուրի Վարդանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտաuարդության հարցերի նախարար:
5. Հասմիկ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար:
6. Արմեն Աշոտյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար:
7. Արմեն Մովսիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար:
8. Արամ Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար:
9. Գագիկ Բեգլարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար:
10. Արմեն Երիցյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար:
11. Դավիթ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար:
12. Վահրամ Ավանեսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար:
13. Սերգո Կարապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար:
14. Հրայր Թովմասյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար:
15. Դերենիկ Դումանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար:
16. Արտեմ Ասատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարար: