|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստը մեկնարկեց ԱԺ ՀՅԴ խմբակցությունում, քանի որ ԱԺ աշխատակազմը դահլիճ չտրամադրեց նիստն անցկացնելու համար` պատճառաբանելով, թե պատգամավորները գտնվում են արձակուրդում:
Հաշվիչ հանձնաժողովի նիստին ներկա էին հանձնաժողովի չորս` ոչ իշխանական խմբակցությունների անդամները` հանձնաժողովի քարտուղար Լյուդմիլա Սարգսյանը, հանձնաժողովի անդամներ Արծվիկ Մինասյանը, Տիգրան Ուրիխանյանը, Թևան Պողոսյանը: Նիստը վարում էր Լյուդմիլա Սարգսյանը: Նիստին ներկա չէին հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը, ով հրաժարվել է մասնակցել նիստին, Տաճատ Վարդապետյանը, ով իր բացակայությունը պատճառաբանել է հիվանդությամբ, Իշխան Խաչատրյանը, ով հիմա մասնակցում է այլ միջոցառման:
Հաշվիչ հանձնաժողովն արտահերթ նիստում որոշում կայացրեց, որ դեկտեմբերի 23-ին ԱԺ լիագումար նիստում տեղի ունեցած բաց քվեարկության արդյունքում` Սուքիաս Ավետիսյանի հայտարարած թվերը վավերացված չեն: Հանձնաժողովի չորս անդամներն էլ կողմ քվեարկեցին այս որոշմանը: