Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քաղաքագետ Արա Պողսյանի ֆեյսբուքյան գրառումը.
Հայաստանն հիմա անցնում է տարբեր արկածախնդիր խմբերի ստեղծած դժոխքի միջով։
Արկածախնդիրների մի մասը հանուն փողի, մյուսը` ապազգային և հակապետական գաղափարական ազդեցության ներքո, մի մասն էլ այս երկուսի մեջտեղում գտնվելով։
Նրանք, ովքեր Հայաստանը «արկածախնդիրներին» չհանձնելու մասին ամենաբարձրն էին խոսում, պարզվեց (չնայած իսկզբանե ակնհայտ էր) որ հենց իրենք Հայաստանը տարան արկածախնդրության ճանապարհով։
Արկածախնդիրների համար ատելի են կոմպետենտ, տեխնոկրատ անձերը, բայց նախապատվելի են անբանիմաց պերճախոսները։ Թեպետ Հայաստանի դեպքում իշխանության մեջ անգամ պերճախոսների չկարողացան գտնել ու խցկել...
Ի՞նչ անել...
Աշխատել գիշեր ու զօր, աննահանջ, անտրտունջ` ամեն մեկն իր գաղափարական խրամատում։
Կհաղթի նա, ով ամենահամառն է ու ամենապատրաստը զրկանքներ կրելու համար։
Չկա հաղթանակ, առանց զրկանքների ու ծանր գնի...