Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պուտինի այցը Հայաստան կարելի է համարել հաջողված, հատկապես` այն օրակարգի առումով, որը Հայաստանի համար շատ կարեւոր է' տարածաշրջանային այն բարդ համատեքստում, որը ստեղծվել է Հարավային Կովկասում. Երեւան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ այսօր ասաց ՌԳԱ արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշեւը:
Որպես կոնկրետ օրինակ` ռուսասանցի փորձագետը նշեց գազի հետ կապված խնդիրները, որոնք, ըստ նրա, լուծվել են, եւ գազի գները թույլ կտան ՀՀ-ին աճի լրացուցիչ հնարավորություններ ստանալ:
«Հատկանշական է, որ այցի էական հատվածն անցավ Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական ռազմակայանը. դա վկայում է այն մասին, ինչպես ասաց Վլադիմիր Պուտինը, որ Ռուսաստանը Կովկասից չի պատրաստվում հեռանալ: Սա նշանակում է, որ Կովկասում, մասնավորապես' Հայաստանում, Ռուսաստանի ազդեցության թուլացման մասին բոլոր խոսակցություններն անիմաստ են»,- նշեց Արեշեւը:
Նա ուշադրություն հրավիրեց նաեւ այն հանգամանքի վրա, որ Հայաստանում որոշ հասարակական կազմակերպություններ փորձում էին կազմակերպել բավական ակտիվ մասսայական միջոցառումներ` ընդդեմ Պուտինի այցի: Բայց այդ միջոցառումների ընդհանուր քանակը, ըստ հայ փորձագետների հնչեցրած կարծիքների, չեն գերազանցել 400-500 հոգին, ինչը, փորձագետի կարծիքով, վկայում է, որ հակառուսական տրամադրությունները առանձնահատուկ ազդեցություն չունեն հայ հասարակության վրա, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում կա բավական դրական տրամադրվածություն:
«Որովհետեւ այդ համագործակցության հետ մեծ հույսեր են կապում, այդ թվում` այն հարցերում, որոնք կապված են միգրացիոն խնդիրների հետ, քանի որ նոր աշխատատեղեր են ստեղծվելու, սոցիալ-տնտեսական վիճակի հարցերը, անվտանգության հարցերը, որոնք հնարավոր չէր լուծել Եվրամիության հետ ինտեգրացիոն գործընթացների միջոցով եւ այլն»,- կարծիք հայտնեց ռուս փորձագետը:
Նա նշեց, որ արդարացված են այն մտավախությունները, որ որոշ ապրանքատեսակներ Հայաստանում կթանկանան, քանի որ կթանկանան դրանց համար նախատեսված ներմուծման մաքսատուրքերը, բայց ՄՄ-ին ինտեգրվելու հարցը պետք է դիտարկել համալիր եւ համեմատելով: «Կշեռքի մի նժարին այդ թանկացումներն են, իսկ մյուսին` գազի գինն ու այն հանգամանքը, որ հայկական ապրանքները հնարավորություն են ստանում առանց մաքսատուրքերի մտնել Մաքսային միության շուկա»,- ասաց Անդրեյ Արեշեւը: