Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստացի ունենք իրավիճակ, որ առողջապահության և սոցիալական հարցերի միաձուլումը՝ առնվազն ձեր խոսքից ես չհասկացա, որ խաթարել է խորհրդարանական վերահսկողական գործառույթները: Այսինքն 7-րդ գումարման Ազգային ժողովին հաջողել է նման պայմաններում իր աշխատանքները կազմակերպել: Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի ներկայացրած նախագծին:
«Այս պայմաննրում ստացվում է նժարի վրա ունենք մի հարց, որը հաջողել է և ինքնին տրոհման անհրաժեշտությունն ավելի շատ առաջ նայելու տրամաբանության մեջ է, այլ ոչ թե հենց կիրառական վրա հասած խնդրի: Բայց նժարի մյուս կողմում գտնվում է Արցախի հարցերի վերաբերյալ մշտական հանձնաժողովի գաղափարը, իսկ Արցախը երբեք չի եղել այն վիճակում, որում հիմա է»:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է ութերորդ գումարման Ազգային ժողովում ստեղծել 12 մշտական հանձնաժողով, որոնցից երկուսը՝ առողջապահության հարցերի ու աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները գործում են տարանջատված։
Ավելին՝ տեսանյութում: