Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Կարդում եմ ՀՀ պարետի 14 մայիսի N74 որոշման 5-րդ և 9-րդ կետերը.
« 5. Սահմանել, որ հանրային բաց տարածքներում դիմակի առկայությունը պարտադիր է։
…
9. ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 5-րդ կետով սահմանված կարգավորման նկատմամբ մշտադիտարկումը եւ վերահսկողությունը:»
Հիմա բանասերները, իրավաբանները կարո՞ղ են ինձ ասել, քաղաքացիների համար 5-րդ կետով պարտավորություն սահմանվե՞լ է, թե՞ ոչ։ Դիմա՞կն է պարտավոր առկա լինել բաց տարածքում, ոստիկանությունը ո՞նց պետք է ստուգի, բաց տարածքում դիմակ առկա՞ է, թե՞ ոչ։ Քաղաքացին էս ամեն ինչի հետ ի՞նչ կապ ունի։ Եթե բաց տարածքում դիմակն առկա չէ, ո՞վ է դրա մեղավորը, ու՞մ են տուգանելու, դիմակի՞ն, տարածքի՞ն, թե՞ քաղաքացուն։ Եթե քաղաքացուն, նա ի՞նչ պարտավորություն ունի, ո՞ր կետով է այդ պարտավորությունը սահմանված, ո՞ր քաղաքացին է պարտավոր ապահովել դիմակի առկայությունը։ Ի վերջո, ի՞նչ դիմակի մասին է խոսքը։
Երևի հասկանալի է, որ հերթական անգամ գործ ունենք անգրագետ ու թափթփված ձևակերպման հետ, որը ոչ մի կապ չունի իրավական ակտի որոշակիության սկզբունքի հետ։
Եվ հարցը՝ ի վերջո սրանք մի բան կարո՞ղ են նորմալ անել»։