|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական դրություն հայտարարվեց և չչեղարկվեց նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն փաստաթղթից հետո մեկ պատճառով, որ չքննարկվի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը և նոր ընտրությունների հարց չառաջանա․ այս մասին շեշտեց քաղաքական-հասրակական գործիչ Էդգար Ղազարյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները դա արեցեն այն ժամանակ, երբ քաղաքականապես հարմար էր իրենց, այլ ոչ թե, որ բխում էր մեր պետության շահերից։
«Հետո եկան 2021-22 թթ․ ընտրությունները ու ամբողջ աշխարհում երբ իշխանությունը ՏԻՄ-երում պարտվում է հրաժարական է տալիս, սրանք գնացին ամեն տեղ պարտվեցին, փոխանակ հրաժարական տան, մի բան էլ ամեն տեղ սկսեցին զավթել իշխանությունը»,-ասաց Ղազարյանը։
Խոսվեց, որ սա կայացած դիկտատուրա է, բայց ոչ, սա թափթված դիկտատուրա է։ Կայացած դիկտատուրան Ադրբեջանում է․ այս մասին հայտարարեց Էդգար Ղազարյանը։